Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ը կպարզեցնի ներգաղթյալների գրանցումը

19:05, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
ՌԴ-ը կպարզեցնի ներգաղթյալների գրանցումը

Ռուսաստանում անշարժ գույք ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան այդտեղ գրանցել իրենց հարազատներին կամ հայրենակիցներին: Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացվել Ռուսաստանի կառավարության կողմից։

Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ այժմ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ՌԴ-ն տարածքում անշարժ գույք են ձեռք բերել, կարող են գրանցվել քառակուսի մետրով: Միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներին թույլատրվում է գրանցել ընտանիքի անդամներին: Ըստ կառավարության, սա սահմանափակում է այն օտարերկրացիների իրավունքները, ովքեր Ռուսաստանում անշարժ գույք ունեն: Օրինագծով առաջարկվում է թույլ տալ ցանկացած մասնագիտություն ունեցող օտարերկրացիներին, ովքեր ձեռք են բերել անշարժ գույք, գրանցել ոչ միայն հարազատների, այլև ցանկացած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` գործընկերների, ծանոթների և այլն: Նախապայման կլինի այդ անձանց մշտական բնակության վայրում գրանցելը, հակառակ դեպքում գրանցողը կարող է ներգրավվել օտարերկրյա քաղաքացիներին ֆիկտիվ գրանցման համար:

7110 | 0
Facebook