Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովհաննես Քոչարյանից պահանջել են հրաժարականի դիմում

11:20, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Հովհաննես Քոչարյանից պահանջել են հրաժարականի դիմում

Վալերի Օսիպյանի հրամանով 2018-ի մայիսին ՀՀ փոխոստիկանապետ նշանակված Հովհաննես Քոչարյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել՝ հիմնավորելով, թե զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ:

Ասում են՝ Քոչարյանի հրաժարականի պատճառը եղել է նախօրեի հայտարարությունը, որը դուր չի եկել վարչապետ Ն. Փաշինյանին: Հովհաննես Քոչարյանն ասել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն և որ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ. «Մենք մեր կարծիքն ունենք ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21027 | 0
Facebook