Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպը պարտավորեցրել է հրապարակել Ուկրաինայի հետ նամակագրությունը

10:35, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Պետդեպը պարտավորեցրել է հրապարակել Ուկրաինայի հետ նամակագրությունը

Հոկտեմբեր 23-ին ԱՄՆ-ում դատարանը պետդեպարտամենտին պարտավորեցրել է հրապարակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում՝ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նամակագրությունը՝ 30 օրվա ընթացքում: Այս մասին հայտնել է դարձել Կոլումբիայի շրջանի դատավոր Քրիստոֆեր Կուպերի տարածված վճիռում:

Վաշինգթոնի վարչակազմի և ուկրաինական իշխանությունների շփման սղագրությունները պահանջել է American Oversight իրավապաշտպան կազմակերպությունը, որը դատական հայց է ներկայացրել՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» (FOIA) օրենքը:

Դատավոր Կուպերը որոշում է կայացրել, որ կազմակերպության ներկայացուցիչները պետք է հանդիպեն արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ՝ քննարկելու պահանջվող փաստաթղթերի քանակը նվազեցնելու հարցը:

3728 | 0
Facebook