Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում». Հայկ Գևորգյան

00:00, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
«Կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում». Հայկ Գևորգյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը Factor TV-ի եթերում ասել է, որ1 միլիարդով ավելի բյուջե ապահոված կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում:

«Կարևորն այն է, որ դա չի արվում որևէ այլ ոլորտի ֆինանսավորման կրճատման շնորհիվ, այլ արվում է հենց տվյալ անձանց համար նախատեսված աշխատավարձի գումարի ճիշտ բաշխման շնորհիվ։ Որևէ այլ ոլորտ չի զրկվում այդ գումարներից։ Իսկ ինչ վերաբերում է գաղտնիությանը, էլի վարչապետը պարզաբանեց, որ խոսքը ներքին ընթացակարգերի մասին է, որևէ հրամանագիր կամ որոշում ստորագրելիս պետք է առաջնորդվել տվյալ որոշումը ստորագրելու ընթացակարգից, որը կա։ Այստեղ խոսքը, որքան հասկացա, անձնական տվյալների պաշտպանության մասին է։ Եվ նաև վարչապետն ասաց, որ արդարադատության նախարարը համաձայն չէ այդ ձևակերպումների հետ, իսկ իրավաբանները համաձայն են»,-ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ եթե նախկինում նման բան լիներ, ինքը շատ խիստ վերնագրով նյութ կգրեր. «Որովհետև մենք բոլորս գիտեինք, որ նախարարներն այդ աշխատավարձերի հույսին չեն, լրիվ ուրիշ մեխանիզմներով էին փող աշխատում՝ տասնյակ, հարյուր, նույնիսկ հազար անգամ շատ եկամուտներ ունեին, ոչ լեգալ: Իհարկե, որոշ դեպքերում նույնիսկ լեգալ, և այդ դեպքում նաև բյուջեից տված աշխատավարձն ինձ կնյարդայնացներ։ Բայց այս դեպքում մենք գործ ունենք պաշտոնյաների հետ, որոնք այդ եկամուտները չունեն, նրանք մենեջերներ են, նրանք միայն աշխատավարձ են ստանում և որևէ եկամուտ ունենալու իրավունք չունեն։ Իրավիճակներն են տարբեր։»,-ընդգծել է Գևորգյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում». Հայկ Գևորգյան
6565 | 1
Facebook