Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է մշակել

23:20, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Եվրոմիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է մշակել

Եվրոմիությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում և Անկարայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ է պատրաստել, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներին: Անկարայի վրա ազդեցության հիմնական միջոցներից մեկը կլինի թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոմիություն արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը: Չնայած այն բանի, որ եվրոպացի օրենսդիրներն առևտրային պատժամիջոցների հարցում չունեն ձայնի իրավունք, նրանք հնարավորություն ունեն կրճատելու շուրջ 250 մլն․ եվրոյի չափով տարեկան փոխանցումները, որոնք տրամադրվում են Անկարային՝ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացի շրջանակում: Իսկ որպես ծայրահեղ միջոց քննարկվում է Եվրոմիության և Թուրքիայի միջև մաքսային համաձայնագրի կասեցումը:

4099 | 0
Facebook