Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուշագրավ է մի բան». Գոհար Աբաջյան

21:25, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
«Ուշագրավ է մի բան». Գոհար Աբաջյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բավական մանրամասն և փաստարկված անդրադարձել է Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) կալանավորման, կալանքի հետ վերջինիս հիվանդության անհամատեղելիության և անհասկանալի պայմաններում կրկնակի դատաբժշկական փորձաքննության նշանակման և դրա արդյունքում Արթուրի կալանավորման մանրամասներին։

Ուշագրավ է մի բան․ Արփինե Հովհաննիսյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ո՞վ է եղել երկրորդ դատաբժշկաան փորձաքննության պատվիրատուն, որի արդյունքում հերքվել է հիվանդության անհամատեղելիությունը, իսկ Հաց Բերողը կալանավորվել, ապա մի քանի ամիս անց մահացել է։

Հիմքեր չունենալով չհավատալ ներկայացված փաստերին, միևնույն ժամանակ ինձ մի հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք Արդարադատության նախարարը իրավասու չէր հարցում անելու պատասխանատու մարմիններին կրկնակի դատաբժշկական փորձաքննության հիմքերը պարզելու համար, որը հանգեցրել է կալանավորի մահվան։

Իրավաբաններ ջան կլուսավորե՞ք»:

12584 | 1
Facebook