Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

16:50, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

«Անցած տարի, այսպես կոչված, պարգևատրումային սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա, դրա արդյունքում ոմանցն իջել է, ոմանցը բարձրացել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հնչեցրած հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Մենք որևէ ուրիշ տեղից փող չենք կտրել ու բարձրացրել: Դա ֆինանսավորվել է այն հոդվածից, որն ընդունվել է»,- շարունակել է վարչապետը: Իսկ ինչո՞ւ է գաղտնի արվել, հարցրեց Մարուքյանը. «Բավարար չափով հարցը քննարկված է եղել ու խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին, տեղին չէ, քանի որ նա ամեն տարի լրացնում է հայտարարագիր: Դա բաց է, հասանելի, ցանկացած մարդ, ով ունի հաշվիչ, կարա հաշվի: Իսկ հանձնարարականը ներքին աշխատանքային ընթացակարգային է եղել»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

10517 | 0
Facebook