Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ

14:05, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը Կոնգրեսում ցուցմունք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում, հայտնում է The Washington Post-ը:

Թեյլորը նշել է, որ Burisma-ի նկատմամբ հետաքննությունը, որտեղ աշխատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, հանդիսանում էր ԱՄՆ-ի ղեկավարի և Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմաններից մեկը: Ամերիկացի դեսպանը հավելել է, որ Թրամփը պահանջել է, որպեսզի Ուկրաինայի նախագահը հայտարարի հետաքննություն սկսելու մասին: Բացի այդ, ենթադրվում էր, որ Զելենսկին հարցազրույց կտա CNN-ին, որտեղ կհնչեցնի անհրաժեշտ բառերը: Թեյլորը շեշտել է, որ հակառակ դեպքում Թրամփն սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնության հատկացումը Կիևին:
     Նաև, ըստ դիվանագետի, Ուկրաինայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քուրթ Ուոլքերը, Եվրոմիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը, էներգետիկայի նախարար Ռիկ Փերին և նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին «Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքականության ոչ ֆորմալ ալիքի» ղեկավարներն էին:

4282 | 0
Facebook