Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում արտակարգ դրություն մտցնել

12:15, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում արտակարգ դրություն մտցնել

Լիբանանի կառավարությունը մտադիր չէ երկրում արտակարգ դրություն մտցնել վեցերորդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով, նշվում է վարչապետ Սաադ Հարիրիի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Կառավարությունը մտադիր չէ արտակարգ դրություն հայտարարել. ցուցարարներին թույլատրված է իրենց հանրահավաքների համար օգտագործել Բեյրութի կենտրոնում տեղակայված հրապարակները»,- նշվում է փաստաթղթում, որը հրապարակել է Al Hadath հեռուստաալիքը: Այնուամենայնիվ, լիբանանյան իշխանություններն անընդունելի են համարում մայրուղիների արգելափակումը, ինչը կաթվածահար է անում քաղաքի կյանքը: Նշվում է, որ ոստիկաններին հանձնարարված է ապաշրջափակել բոլոր հիմնական ճանապարհները: Լիբանանի բանակն այս հարցում կօգնի ոստիկանությանը:

3848 | 0
Facebook