Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Brexit-ի մասին օրինագիծը

11:25, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Brexit-ի մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից առաջադրված օրինագիծը, որը թույլ կտար վավերացվել Brexit-ի համաձայնագիրը երեք օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է Բրիտանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
     ԵՄ-ից Թագավորության դուրս գալու օրինագծին դեմ է քվեարկել 322, կողմ՝ 308 խորհրդարանական։
     Ջոնսոնը, խորհրդարանի որոշմամբ, հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցնի օրինագծի քննարկումը:
     «ԵՄ-ն այժմ պետք է որոշի, թե ինչպես պատասխանի Brexit-ի հետաձգման վերաբերյալ խորհրդարանի առաջարկին: Կառավարությունը պետք է գտնի միակ ողջամիտ ուղին և ավելացնի ելքի նախապատրաստումն առանց համաձայնության տարբերակի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
     Եվրոհանձնաժողովը հայտարարել է, որ ակնկալում է Մեծ Բրիտանիայի հետագա որոշումները՝ իրավիճակը կարգավորելու համար:

6056 | 0
Facebook