Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլ կայֆավատ չլինեք. թե բա՝ հարկադիրը բարեփոխվել է հեղափոխությունից հետո». Լ. Բարսեղյան

02:15, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
«Էլ կայֆավատ չլինեք. թե բա՝ հարկադիրը բարեփոխվել է հեղափոխությունից հետո». Լ. Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երկու ժամ ՀՔԾ-ում բացատրություն էի տալիս հողիս 9 զավթարարների ու հարկադիրի՝ վճիռը դժվար հասկացող և դատարանից պարզաբանումներ պահանջող աշխատակիցների դեմ։ Արդեն 2 կիլո թուղթ ունեմ հավաքած հարկադիրից, դատարանի, քաղաքապետարանից, չափագրողներից, հարկայինից, ըստ որոնց իմ հողը ինձ է պատկանում, հողի ազատման վճիռը մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել, բայց ոչ զավթիչներն են կամավոր ազատում հողը, ոչ էլ հարկադիրն է ուզում ազատել։ Կարող է՞ սանէպիդից ու վարսավիրանոցից էլ է թուղթ պետք։ Բայց հարկադիրը արագություն գերազանցելուս տուգանքները վայրկենապես տանում է։ Հմի թող ՀՔՑ-ին բացատրեն իրենց անգործությունը, դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարելը։ Հողը 7 տարի չեմ կարողացել օգտագործել, պատրաստ եմ եւս 70 տարի չօգտագործել, բայց մի քանի հոգի դատվելու են։ Պաբիրոս կղրգեմ Կոշ։ Կյանքս գնաց էս տգետների ձեռը, սուտ խելար դառել, վանքի հավերն են ուտում։

Ծաղրուծանակ համար 1.

Հարկադիրն ասում է՝ նոյեմբերին գնացել ժամանակ ենք տվել վճիռը կամավոր կատաելու՝ հողն ազատելու համար, չեն ազատել՝ տուգանել ենք: Հետոոո .... 8 ամիս հետո դիմել են դատարան վճռի պարզաբանում ստանալու խնդրանով:

Այսինքն՝ նոյմբերի վճիռն իրենց պարզ է եղել, իսկ 8 ամիս անց արդեն անհասկանալի է եղել ;)

Ծաղրուծանակ համար 2.

Հարկադիրն ասում է՝ նոյեմբերին գնացել ժամանակ ենք տվել վճիռը կամավոր կատաելու՝ հողն ազատելու համար, չեն ազատել՝ տուգանել ենք: Հետո, եր նոյեմբերի 2-ին հողը չեն ազատել, անցել է .... 6 ամիս հարկադիրը դիմել է Գյումրու քաղաքապետին՝ տարածքի խնդրանով որպեսզի հողիս վրայի տնակները տեղափոխեն այնտեղ: Այսինքն հունվար-փետրվար-մարտ ամիսներին ծրար չեն ունեցել երևի որպեսզի դիմեն Գյումրու քաղաքապետին:

Ծաղրուծանակ համար 3.

Հարկադիրն ասում է՝ ապրիլին դիմելէ քաղաքապետին տարածք է խնդրել տնակները այնտեղ տեղափոխելու ահամր: Քաղաքապետը մերժելէ ասելով էր ապօրնի գործունեությամբ չի զբաղվում: Հետո 15 օր անց հարկադիրը ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ դիմել է քաղաքապետին: Նորից մերժվել է:

Այսինքն, հարկադիրը կռահել է, որ առաջին անգամ պատասխանելիս, քաղաքապետն ու աշխատողները խմած կամ քնած են եղել, չեն պատկերացրել՝ ինչ են գրել, հարկադիրը մտածել է, որ երկրորդ նամակն ստանալիս քաղաքապետարանում օյաղ կլինեն: Բայց էլի չի ստացվել:

Ծաղրուծանակ համար 4.

Հարկադիրն ասում է՝ ապրիլին 2 անգամ դիմել է քաղաքապետին, տարածք է խնդրել տնակները այնտեղ տեղափոխելու և մերժվել է: Դրանից 2 ամիս անց հարկադիրը դիմելէ դատարան՝ վճռի պարզաբանումն ստըանալու համար:

Այսինքն քաղաքապետին դիմելիս հարկադիրին դեռ իսպառ հակսնաալի է եղել վճռի իամստը, այսինքն երկրորդ անգամ քաղաքապետից մերժվելուց հետո մինչև հունիսի վերջը ընկած ժամանակահատվածում վճիռը դարձել է անհասկանալի, և պարզաբանման ենթակա: Չի բացառվում, որ մայիսի հունիսին հարկադիրը արեւահարվել է,ջերմել է, կամ ավելի վատ բան է պատահել, որը հույս ունեմ ՀՔԾ-ին կպատմեն:

Ծաղրուծանակ համար 5.

Հարկադիրը դիմել է դատարան կատարողական թերթի պարզաբանման խնդրանքով: ՈՒշադրություն. այնտեղ ասվում է. «Հայցը բավարարել: Պատասխանողներ -----ին իրենց գույքի հետ միասին վտարել ... Լևոնի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից, նրանց պարտավորեցնելով ազատելու տարածքը՝ տնակները հանելու միջոցով»: Չի հասկացել, ինչ է նշանակում՝ գույքի հետ վտարել, ազատել տարածքը՝ տնակները հանելու միջոցով:

Ծաղրուծանակ համար 6.

Հարկադիրը տարածքում վագոն-տնակ է տեսել, բայց այնտեղ վագոն-տնակ չկա, Հարկադիրը տարածքում քարաշեն տնակ է տեսել, բայց տարածքում քարաշեն տնակ չկա: Դատարանի վճռում ու կատարողական թերթիկում էլ վագոն-տնակ կամ քարաշեն տնակ չկա...

Ծաղրուծանակ համար 7.

Դատարանը մերժել է պարզաբանման խնդրանքը, հասկացնելով, որ ամեն ինչ պարզ գրած է: ՈՒ այս այլանդակությունը տևել է կլոր մեկ տարի: Ով սրանից հետո հարկադիրը՞: Հասկացա՞ք՝ դուզ խոսքը ում են ասում:

Հիմա ՀՔԾ-ն պտի պարզի.

1. Ինչո՞ւ հարկադիրը արհեստական և ձևական ձգձգումներով և դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը: Սա քրեական գործի հանցակազմ է՞, թե՞ ոչ:

2. Ինչո՞ւ հարկադիրը, տեսնելով, որ հողը զավթող 9 հոգին դիտավորյալ չեն կատարում դատարանի վճիռը, քրեական հետապնդման հիմքեր չի նկատել: Սա քրեական գործի հանցակազմ է՞, թե՞ ոչ:

3. Հարկադիրը, որ մեծանա, ի՞նչ է դառնալու:

Վերջին հարցին կարող է չպատասխանել:
     Թե բա՝ հարկադիրը բարեփոխվել է հեղափոխությունից հետո: Էլ կայֆավատ չլինեք մարդկային բանականության վրա»:

6200 | 0
Facebook