Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք միասին սա արեցինք». բարեգործական համերգի շնորհիվ ձեռք բերված համակարգչները կնվիրվեն Հայոց բանակին

23:55, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Մենք միասին սա արեցինք». բարեգործական համերգի շնորհիվ ձեռք բերված համակարգչները կնվիրվեն Հայոց բանակին

«Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ամփոփել է օրերս կայացած բարեգործական համերգի արդյունքները. «Այո, մենք միասին սա արեցինք...
     294 հոգի համերգի մասնակից, 12 հոգի բարերար, ովքեր գնեցին տոմսեր և նվիրեցին մարդկանց, մի խոսքով 832 000 դրամ հավաքվեց, որը դարձավ նոթբուք 825 000 դրամ ընդհանուր արժողությամբ և գնալու է Հայոց Բանակ... Մեր բարեգործական համերգի արդյունքում հինգ նոութբուք ձեռք բերեցի այսօր: Լում առ լումա բավականացրեց նոթբուքերի ձեռքբերման համար, իսկ մկնիկը, կաբելն ու պայուսակը յուրաքանչյուրի համար շուտով կգնեմ, արդեն երկու կոմպլեկտի գումարը փոխանցվեց երկու հոգու կողմից... Շնորհակալություն եմ հայտնում համերգի 294 հանդիսատեսին, 12 բարերարներին, «Հաղթելու ենք» ՌՀԻ ՀԿ-ի կառավարման խորհրդին, որոնց շնորհիվ կարողացանք 20-րդ փուլում իրականացնել բարեգործական համերգն ու լրացուցիչ ապահովել ևս հինգ նոութբուք...Առանձնահատուկ շնորհակալություն համերգն իրականություն դարձրած երգիչներին, արվեստագետներին, երաժիշտներին... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:

2586 | 0
Facebook