Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարժական ատամնաբուժարան է տեղակայվել Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում». Արման Բաբաջանյան

23:40, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Շարժական ատամնաբուժարան է տեղակայվել Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Բոլոր հարցերից ամենակարևորը սահմանի, սահմանային բնակավայրերի, սահմանապահ բնակավայրերի բնակիչների բարեկեցությունն է, նրանց խնդիրների լուծումը։

Ամռանը քանիցս այցելել եմ Վայոց ձորի սահմանապահ բնակավայրեր։ Խմելու վթարված ջրագծի պատճառով սահմանապահ Խնձորուտ գյուղի փոքրից մեծ բնակիչները ատամի խնդիր ունեին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո արմատապես լուծվեց գյուղի ջրագծի հիմնանորոգման հարցը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ որոշեցինք ավելի հիմնավոր լուծման մասին մտածել։

Եվ ահա, արդյունքը։

Նախարարության և ԱՄՆ Փարոս հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է շարժական ատամնաբուժարան տեղակայել Վայոց ձորի սահմանապահ և սահմանամերձ գյուղերում։ Առաջիկայում նախարարի հետ կայցելենք Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղ, կտանք ծրագրի պաշտոնական մեկնարկը, բայց այսօրվանից այս նոր շարժական ատամնաբուժարանը արդեն Վայոց ձորում է՝ սահմանապահ Խաչիկ գյուղում՝ պատրաստ իր առաքելությանը»:

3103 | 0
Facebook