Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչի՞ եք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու բարեգութ թվալ». Սուրեն Սահակյան

23:20, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ինչի՞ եք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու բարեգութ թվալ». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայնեք, որ տեղի ունեցողը երազի ու իրականության սահմանին ա։ Սյուրռեալիզմի ժանրից ա, երբ պետական կառավարման բոլոր օղակները մարդկանց աչքի առաջ, նրանց այս կամ այն չափի մասնակցությամբ ուզուրպացրած անձինք իրենց նկատմամբ իրականացված արդարադատության նշույլները համեմատում են քաղաքական հետապնդման հետ ու դա թանկով ծախում են նույն մարդկանց, որոնց օգնությամբ, մասնակցությամբ ու գիտությամբ, նրանց աչքի առաջ տարիներ ու տասնամյակներ շարունակ իրականացրել են էդ գործողությունները։ Բայց անիրականը նույնիսկ դա չի, այլ որ նկարագրված մարդիկ էդ կտերն ուտում են։

Քանի որ վերջին շրջանում հիմնականում հրաժարվել եմ պատասխանել էս թեմաներով լրագրողների ինձ ուղղված հարցադրումներին, խնդրում եմ գրառմամբ արձանագրել, որ ես էստեղ ընդամենը երկու խնդիր եմ տեսնում․
     ա) իրավական հարցերում որոշում կայացնող պաշտոնյաների ու նրանց խորհրդատուների կոմպետենտության աստիճանը,
     բ) գործողությունների ոչ համակարգային, այսրոպեական լուծումներ ունեցող բնույթը, քաղաքական անկանխատեսելիությունը, քաղաքական գործընթացները առանձին դեպքերով պայմանավորելը։

Հ․Գ․ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելու փաստով. Տպավորություն ունեմ, որ եթե նրա տարեց հայրն ու աղջիկը չհրավիրվեին, այլ որդին ու ավագ եղբայրը, ապա աղմուկը նույնքան բարձր չէր լինի (վկան՝ Սերժի եղբայրների ու նրանց զավակների հետ ավելի կոշտ վարվելու դեպքերն ու դրան հետևող ծափահարությունները)։ Բայց հարազատներ ջան, եթե նույն Հրայր Թովմասյանը չի խորշել իր մութ գործերի մեջ նույն հարազատների ենթադրյալ ներգրավումը իրականացնել, ապա դուք ինչի՞ եք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու բարեգութ թվալ»:

4368 | 0
Facebook