Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շվեյցարական բանկի հաշվետվությունը՝ Հայաստանի բնակչության ընդհանուր գումարի մասին

22:30, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Շվեյցարական բանկի հաշվետվությունը՝ Հայաստանի բնակչության ընդհանուր գումարի մասին

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն, գրում է Rusarminfo-ն:
     Շվեյցարացիները հայերին դասել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքին:

Հայաստանի բնակչության ընդհանուր գումարը կազմում է 42 միլիարդ դոլար:

Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է, նրա բյուջեն կազմում է 37 միլիարդ դոլար:

Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին (upper middle income), դրա գումարային եկամուտը կազմել է 83 միլիարդ դոլար:

Credit Suisse-ի տվյալներով՝ 2019-ին ՀՀ մեկ քաղաքացուն բաժին ընկնող միջին գումարի չափը 19 517 դոլար է:

9707 | 1
Facebook