Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

19:50, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Ժամեր անց՝ ժամը 22:00-ին, կլրանա 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները:

Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկատվությամբ` հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության տակ:

Նշվում է, որ հրադադարը չի երկարաձգվելու, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այն քուրդ զինյալների դեմ, որոնք դուրս չեն գա վերոհիշյալ շրջաններից, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրի պնդմամբ` Թուրքիայի և ամերիկյան իշխանությունների հետ ձեռք բերված կրակի դադարեցման հետևանքով քրդական ուժերին պատկանող 125 զրահամեքենա է դուրս եկել այդ շրջաններից և շարժվել դեպի Հասեքեի կողմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

3732 | 0
Facebook