Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքամետ գրոհայինները հարձակվել են քրդերի վրա՝ խախտելով զինադադարը

17:00, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքամետ գրոհայինները հարձակվել են քրդերի վրա՝ խախտելով զինադադարը

Թուրքիայի բանակի աջակցությամբ գրոհայինները հարձակվել են Սիրիայի հյուսիսային հատվածի բնակավայրերի վրա՝ չնայած ավելի վաղ հայտարարված զինադադարին: Այդ մասին հայտնում է Al-Masdar News-ը:

Սիրիայում գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝ թուրքամետ ուժերը նրանց ստիպել են նահանջել և գրավել են Թալլ Էլ-Աբյադ քաղաքի մերձակայքում գտնվող Խիրբաթ Ֆորսի, Ալ-Սալիբիի և Ալ-Ավաթի բնակավայրերը:
     Ըստ Haberturk-ի՝ թուրքական իշխանությունները չեն երկարաձգի Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակում հայտարարված զինադադարը: ըստ լրատվամիջոցի՝ թուրքական բանակը կշարունակի ականազերծման գործողությունները և 120 ժամը լրանալուն պես կսկսի ընդլայնել իր վերահսկողության գոտին:

4970 | 0
Facebook