Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին». Տուսկ

16:55, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Եվրոմիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին». Տուսկ

Եվրոմիությունը երբեք չի համաձայնվի Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի Brexit-ին: Այս մասին հայատարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Եվրոխորհրդարանին ուղղված հայտարարության մեջ:
     «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է պարզ լինի, որ ինչպես ես նախորդ շաբաթ հայտնեցի վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,- ընդգծել է Տուսկը:

Փաստաթղթում նշվում է, որ Տուսկը ներկայում խորհրդակցություններ է անցկացնում ԵՄ առաջնորդների հետ՝ Brexit-ը հետաձգելու Լոնդոնի որոշման շուրջ: Այս հարցի վերաբերյալ ԵՄ որոշումը սպասվում է առաջիկա օրերին:

8179 | 0
Facebook