Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնան քաղաքական

19:45, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնան քաղաքական

Խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն առաջարկի՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել այն անձինք, ովքեր բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:

Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, ով մինչև նշանակումն այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն, ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնան քաղաքական:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց օրինագիծը. ԼՀԿ-ն առաջարկեց նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման փուլ, որը հնարավորություն կտա երկու շաբաթում գրավոր առաջարկնել ստանալ, քննարկել ու ետ վերադարձնել: «Իմ քայլը» հավանություն տվեց առաջարկին:

Տեղեկացնում ենք, որ հարցումն անանուն է և կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

5732 | 0
Facebook