Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան մտադիր է գրավել Սիրիայի հյուսիսային շրջանները»․ Ասադ

22:05, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Թուրքիան մտադիր է գրավել Սիրիայի հյուսիսային շրջանները»․ Ասադ

Թուրքիան մտադիր է գրավել Սիրիայի հյուսիսային շրջանները, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում տեղակայված սիրիական զորամասերից մեկի այցելության ժամանակ, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը։

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթը և հացահատիկը, ինչպես նաև գործարանները դուրս է հանել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է զավթել սիրիական հողի մի մասը՝ նրա բնական հարստություններով»,- հայտարարել է Ասադը:

Ասադը նաև շեշտել է, որ Սիրիայի համար «իր տարածքի յուրաքանչյուր հատված հավասարապես կարևոր է, հետևաբար ռազմական գործողությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի»:

6258 | 0
Facebook