Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կնյազ Սարոյանը՝ ինտերնետ պրովայդերների հետ կապված նախագծի մասին

17:15, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Կնյազ Սարոյանը՝ ինտերնետ պրովայդերների հետ կապված նախագծի մասին

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը գրել է. «ՀԾԿՀ-ն ինտերնետ պրովայդերներին պարտավորեցնում է արխիվացնել համացանցից օգտվողների տվյալները։ Ոնց հասկացա տվյալների թվում են անուն, ազգանուն, հեռախոսահամար, IP, ուղարկված բովանդակության հասցեատերեր և այլն։

Հնարավորինս անվտանգ համացանցը լավ է, բայց նման որոշումներից առաջ պարտադիր խնդիր է նախ պատշաճ իրազեկումը և ապա հիմնավորվածությունը՝ օրինակ կիբեռհանցագործությունների այդ ինչ աճ, որակական փոփոխություններ են եղել կամ ռիսկերի ինչ տրանսֆորմացիա է եղել, որոնց հիման վրա առաջացել է նման անհրաժեշտություն։ Եթե որոշման նախագիծը կա, լավ կլինի հարցերի պատասխաններն էլ լինեն»:

2348 | 0
Facebook