Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները շարունակում են նվազել

12:50, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Նավթի գները շարունակում են նվազել

Երեքշաբթի աճուրդներում նավթի համաշխարհային գները նվազել են՝ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների ընթացքի հետ, որից և մեծապես կախված են նավթի համաշխարհային պահանջարկի հեռանկարները:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,2 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,84 դոլար, ինչը 0,12 դոլարով (0,2%) ցածր է նախորդ նստաշրջանի փակման տվյալներից:
     WTI տեսակի նավթի ֆյուչերսները նոյեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 53.2 դոլար:
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Չինաստանի հետ համաձայնագիրը շատ հաջող է ընթանում» հայտարարությունը, փոքր-ինչ լավացրել է թրեյդերների տրամադրությունը:

4016 | 0
Facebook