Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստացել է Սիրիայի քրդերին օգնել նավթի արդյունահանման գործում

18:00, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփը խոստացել է Սիրիայի քրդերին օգնել նավթի արդյունահանման գործում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան մի ընկերություն կարող է օգնել սիրիացի քրդերին նավթի արդյունահանման գործում:

«Ես միշտ ասում եմ, որ եթե դուք մուտք եք գործում (երկիր), վերահսկե՛ք նավթը: Նույնն այստեղ է: Մենք քրդերի հետ ինչ-որ մի բան կմտածենք, որպեսզի նրանք որոշակի գումար ունենան, կանխիկի հոսք: Կարող ենք այնպես անել, որ մեր խոշորագույն նավթային ընկերություններից մեկը մուտք գործի տարածաշրջան: Նրանց փող է պետք, որը հիմա գործնականում չունեն»,- հոկտեմբերի 21-ին նախարարների հետ նիստից առաջ լրագրողներին հայտնել է Թրամփը:

3950 | 0
Facebook