Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում». ՀՀԿ խոսնակ

12:00, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում». ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին ու ՀՀ իշխանությունների արձագանքին. «Այսօր մեր երկրի առջև մարտահրավերներ կան, Սիրիայում ռազմական լուրջ գործողություններ են տեղի ունենում: Մեր կառավարության արձագանքը Դանիայի կամ Ֆրանսիայի կառավարության արձագանքից տարբերվում ա՞, էն դեպքում, որ ուղիղ գծով 300 կմ ա ստեղից Սիրիա ու այնտեղ ունենք բազմահազարանոց հայկական գաղութ: Ընդեղ մեր հայրենակիցները վտանգի մեջ են, ԱԺ-ում էս պահին նիստ ա գնում, մեկի մտքով չի անցնում դրա մասին խոսա, վարչապետը սելֆիներ ա անում: Ես դեմ չեմ, որ մարդիկ հանգստանան, բայց վարդագույն չի էլի ամեն ինչ»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը ցանկություն չունի լսելու այլընտրանքային կարծիք. «Ինձ չի լսում, չի սիրում, ջանդամ, թող չլսի, հազար հատ խելացի մարդիկ կան, նրանց թող լսի: Մեր պետության նավը գնում է սխալ ուղղությամբ, Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում»:

6315 | 4
Facebook