Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր «դեմ» քվեարկելով դուրս է գալիս, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դրա հետ համերաշխ եք». Էդմոն Մարուքյան

11:15, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ձեր «դեմ» քվեարկելով դուրս է գալիս, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դրա հետ համերաշխ եք». Էդմոն Մարուքյան

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ին մերժեց նստաշրջանի օրակարգ ընդգրկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Առաջարկվում էր ամրագրել դրույթներ, որով, ըստ նախագծի հեղինակների, կբարձրանար Երևանի ավագանու գործունեության թափանցիկությունը. ավագանուն էր վերադարձվում տեղական հանրաքվե հրավիրելու՝ նախկինում ունեցած լիազորությունը:

Ինչպես նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, այդ նախագիծը ծնվել և ներկայացվել է այն ժամանակ, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության պատգամավոր էր: Իսկ հիմա իրավասու հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս: «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը դեմ քվեարկեց, որովհետև չեն կարողացել փոխզիջման գալ, որովհետև ներկայացված 7 կետերից 3-ին կողմ էին, 4-ին դեմ, իսկ դրանք ներկայացնողը չհամաձայնեց զիջումների գնալ: Ա.Սամսոնյանը հակադարձեց. «Ես չեմ զիջել այն դրույթների շուրջ, որոնք եղել են սկզբունքային և որոնք նախագծի կարմիր թելն էին: Այս փաստաթուղթն ինձ համար լակմուսի թուղթ է»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ եզրահանգեց. «Ձեր «դեմ» քվեարկելով դուրս է գալիս, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դրա հետ համերաշխ եք»:

3350 | 0
Facebook