Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի վերջո, Արսենն ինքն էր պնդում, որ ինքը քաղաքական գործիչ չէ». Դանիել Իոաննիսյան

10:30, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ի վերջո, Արսենն ինքն էր պնդում, որ ինքը քաղաքական գործիչ չէ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Բաբայանի ձերբակալությանը գնահատական տալու համար պետք է նախ հասկանալ առնվազն հետևյալը՝

1. Ըստ նախաքննության մարմնի կոնկրետ ինչո՞ւմն է կայանում պաշտոնեական կեղծիքը,

2. Որքանո՞վ է ձերբակալությունը իրավաչափ համաներման ակտի լույսի ներքո,

3. Արդյո՞ք առկա են ձերբակալման բավարար հիմքերը:

Հույս ունեմ, որ այս հարցերի պատասխանները կունենանք ու կհասկանանք իրավիճակը:

Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Արսենը փախնելու էր քննությունից, բայց չեմ էլ կարծում, որ հետապնդումը քաղաքական է: Ի վերջո, Արսենն ինքն էր պնդում, որ ինքը քաղաքական գործիչ չի»:

4743 | 1
Facebook