Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի ՀՀ կառավարությունը պետք է նախագիծ ներկայացնի ԱԺ-ին, նոր պատվավոր կոչում հիմնելու մասին՝ հատուկ բոլոր կառավարությունների նախարարների, պետական մարմինների ղեկավարների համար:
Անվանումը.
համակարգային կոռուպցիային դիմագրավելու, պաշտոնական դիրքով չգայթակղվելու բնագավառում դրսևորած առանձնահատուկ ներդրման, կամային բարձր հատկանիշներ ցուցաբերելու և հակակոռուպցիոն ավանդական և անաղարտ բարոյականություն դրսևորելու համար:
Շուտափույթ պետք է նման նախագիծ մշակել, ներկայացնել և կառավարման ամենաբարձր ոլորտում հակակոռուպցիոն պարտիզանական պայքար մղած հերոսների ջանքերը գնահատելու համար այդ պատվավոր կոչումներն սկսել շնորհել:
Հետաքրքիր է, թե ով կլինի առաջին թեկնածուն»: