«Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքն օգնում է, որ բարեփոխումները, որոնք իրականացվում են, ավելի բարձր վստահելիության մակարդակ ունենան»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ չնայած այդ ամենին, Վենետիկի հանձնաժողովով ամեն ինչ չի սահմանափակվում:
Նա նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով դատական օրենսգրքի բարեփոխումները նպաստելու են համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
«Մեր նպատակը անկախ դատական համակարգ ունենալն է և մարդու իրավունքների գերակայությունը Հայաստանում»,-ընդգծել է Բադասյանը:
Նախարարնը եթերի ընթացքում նշել է նաև, որ իրենք հստակ քայլերի հաջորդականությամբ ցույց են տալիս, որ կառավարությունը նպատակ չունի դատական համակարգի «գործերին խառնվելու»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Կառավարությունը նպատակ չունի դատական համակարգի գործերին խառնվելու». Ռուստամ Բադասյան