Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

22:55, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Նահագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

3138 | 0
Facebook