Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աʹյ ապուշ, հորեղբորդ աղջի՞կն էի, որ ծննդաբերության ժամանակ ցցվել էիր գլխիս վերևում». Հայկուհի Խաչատրյան

22:40, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
«Աʹյ ապուշ, հորեղբորդ աղջի՞կն էի, որ ծննդաբերության ժամանակ ցցվել էիր գլխիս վերևում». Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այն մասին , որ որոշ թուլամորթներ իրենց գիտունիկի տեղ դրած քննադատում են, որ վիշտդ թողած պայքար ես մղում, (ի դեպ ռազմիկն էլ էր կարծում, որ դարդ ու ցավի տակ կլռեմ, բայց ես ոչ միայն չեմ լռի, այլ դարդ ու ցավը իրեն կտամ, որ իմ երեխային խլել է ինձանից։ Այդ ստորը, որ արդարանում է, թե ես ի՞նչ կապ ունեմ, բա չհարցեմ՝ այ ապուշ, հորեղբորդ աղջի՞կն էի, որ ծննդաբերության ժամանակ եկել ցցվել էիր գլխիս վերևում, բա ուրիշների գլխին ինչի՞ չէիր կանգնում, կապիտալի գերի, դու բոլորին դժբախտացրել ես հանուն կապիտալի և ես բոլորի փոխարեն քեզ կզրկեմ կապիտալից) գրառումներ անում, «Հայ Մայրեր» հասարակական շարժում սկսում։
     Նրանք ցանկանում են կոտրել իմ պայքարող ոգին։
     Իմ գրառումները ինքնանպատակ չեն։ Հատուկ դժվար ու ծանր հասկացողների համար եմ շեշտում։

Ամեն վարկյան մեր հասարակության մարդասեր ու մտահոգ զանգվածը հարցում է անում երեխայից, իմ առողջական վիճակից և քանի որ առողջականս և ժամանակս չի հերիքում անհատական պատասխանել 1000-ավոր հարցումներին, այդ պատճառով գրառումներում տեղեկացնում եմ նրանց և հավելում, որ շատ եմ սիրում նրանց։ Նրանք ավելի շատ են ինձ օգնում ու աջակցում, քան ...
     Ես ասել եմ ու կրկնում եմ իմ ուժը Ձեր շնորհիվ է գումարվում և առաջնորդում պայքարի։ Երբ դադարեք ինձ աջակցել ես կհանգչեմ ու այս թրաֆիքինգի երևույթը կմնա մթության մեջ և քաղցկեղի նման կտարածվի ...
     Մնացեք իմ թիկունքում, օգնեք քանդենք այս կծիկը ...
     Սա մեծ սպառնալիք է մեր ազգի անցյալի, ներկայի և ապագայի համար»:

55187 | 0
Facebook