Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկակի ստանդարտների երկիր է Հայաստանը». Թեհմինե Ենոքյան

07:05, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Երկակի ստանդարտների երկիր է Հայաստանը». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Գրիգորյանին դատարանի վճռով գրել են, թե Ամուլսարի հարցում նախապես դիրքորոշում ես ունեցել, պետք է ինքնաբացարկ հայտնեիր, այն դեպքում, երբ տեսչության պետի պաշտոնում նշանակելիս Նիկոլ Փաշինյանը չի կաշկանդվել։ Այն պարագայում, երբ Արթուրը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը, անգամ դատական հայցին էր միացել իր Էկոիրավունք ՀԿ-ով, որը քննվում էր դատարանում 2015 թվականից։ Բայց այ Իվանյանը և Գրիոգրյանը հորեղբոր որդիներ են,դա գաղտնի է պահվել , սակայն որևէ կերպ կաշկանդվածություն չկա, ինքաբացարկ հայտնելու վերաբերյալ, ավելին, անկողմնակալ և անաչառ քննությունա պարզվել իրականացրելա պարոն Իվանյանը։ ԷԼԱՐԴ-ի գրած թերությունները ՇՄԱԳԻ վերաբերյալ էլ չի տեսել․․․
     Երկակի ստանդարտների երկիր ա Հայաստանը․․

3379 | 0
Facebook