Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊԲՀ ռեկտորի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

20:45, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
ԵՊԲՀ ռեկտորի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել հայցը վարույթ ընդունել:

Արմեն Մուրադյանը պահանջում է Արսեն Թորոսյանից զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավ է սկսվել, որն ուղղորդում է Արմեն Մուրադյանը: Մասնավորապես` նա նշել էր, որ իր ասուլիսի տապալումը կազմակերպել էր Մուրադյանը. «Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է»,-հայտարարել էր նա:

2629 | 0
Facebook