Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լսում եմ Սարի Քանիայի քրդերին ու ակամայից գնում մեր պատմության ամենացավոտ ժամանակաշրջան». Կարեն Հովհաննիսյան

21:30, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
«Լսում եմ Սարի Քանիայի քրդերին ու ակամայից գնում մեր պատմության ամենացավոտ ժամանակաշրջան». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում եմ սիրիական Սարի Քանիա քաղաքից երեկ և այսօր դուրս եկած քուրդ բնակիչներին և ակամայից գնում մեր պատմության ամենացավոտ ժամանակաշրջան: Այն ժամանակ մերոնք տան դռները փակում էին, ու հարևան քրդերին խնդրում, որ տունը նայեն, մինչև վտանգն անցնի ու իրենք ետ գան...

Այժմ էլ, քրդերը խնդրում են արաբ հարևաններին, որ իրենց տները, խանութները նայեն, մինչև վտանգն անցի ու իրենք հետ գան: Սակայն արդեն պարզ է, որ քրդերի տներն ու խանութները Սարի Քանիայում թալանվում են հրոսակախմբերի կողմից:100 տարի էլ անցնի թուրքն իր ձեռագիրը չի փոխում. ուրիշի ձեռքով կրակից շականագներ է հանում...»:

2811 | 0
Facebook