Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու համար

19:15, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու համար

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք, գրում է Ermenihaber.am-ը։

Թերթի թղթակիցների մեկը հարցազրույց է արել տեղում բուժօգնություն ցուցաբերող իրանցի բժիշկ Աբասս Մանսուրանի հետ: Նա հայտնել է, որ մի շարք վիրավորների մոտ հայտնաբերել են ֆոսֆորային այրվածքներ։ Վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք։

Հրապարակման մեջ բրիտանական պարբերականը կոչ է արել հետաքննություն անցկացնել դեպքի առնչությամբ։

Քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը նկատել է. «Սպիտակ ֆոսֆորն սոսկալի զենք է, որը կարելի է օգտագործել ինքնաթիռներից կամ հրետանիով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4156 | 0
Facebook