Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հետքն» ասում է, որ Նիկոլի գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձները կրկնապատկվել են:
Հարցում են ուղարկել կառավարություն, պատասխան ստացել. «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ» ու թե բա. «Սպասեք, մյուս տարի հայտարարագրերից կիմանաք»:
Էն որ ասում էին «իշխանությունը պիտի թափանցի՜կ, թափանցի՜կ լինի», սրա՞ մասին էր»: