Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը փորձում է 2,4 միլիարդ դոլար փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից

16:40, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Չինաստանը փորձում է 2,4 միլիարդ դոլար փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից

Չինաստանը փորձում է 2,4 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ ԱՄՆ-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանված կանոնակարգերին չհամապատասխանելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթին:

«Ի պատասխան Միացյալ Նահանգների վեճերի լուծման մարմնի կանոնների շարունակական անհամապատասխանության, Չինաստանը պահանջում է կազմակերպությունից թույլտվություն ստանալ, որպեսզի կասեցնի զիջումները և հարակից պարտավորությունները, որոնք կազմում են տարեկան 2,4 միլիարդ դոլար»,- նշվում է փաստաթղթում:

Ըստ Reuters-ի, Միացյալ Նահանգները կարող է բախվել Չինաստանի պատժամիջոցներին, եթե չեղարկի արևային վահանակների, քամու գեներատորների, պողպատե բալոնների և ալյումինե պրոֆիլների համար սահմանած տուրքերը: Գործակալությունը նշում է, որ վեճը սկսվել է դեռևս Բարաք Օբամայի կառավարման տարիներին: ԱՀԿ վեճերի լուծման մարմնի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

6465 | 0
Facebook