Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքապետը խաբել է՝ մետրոյի կայարան չի կառուցվելու». Ռուսլան Բաղդասարյան

16:20, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
«Քաղաքապետը խաբել է՝ մետրոյի կայարան չի կառուցվելու». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Սիրելի՜ երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եվ այսպես, ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ, որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։
     Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։
     Հ.Գ. Սիրելի՜ երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է, որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան, ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու»։

11530 | 2
Facebook