Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

11:20, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

Այսօր ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է:

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական, մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված «Անիրական ծանր ֆուգասային ռումբ» ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։

Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։

Նա «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։

2010թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը:

Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։

2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն չորս երեխա:

17825 | 2
Facebook