Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Հակոբ Կարապետյան

23:30, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»։

4417 | 1
Facebook