Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փարիզում հարձակվել են հայկական պարբերականի գրասենյակի վրա

22:31, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
Փարիզում հարձակվել են հայկական պարբերականի գրասենյակի վրա

Ֆրանսիայում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։

7166 | 0
Facebook