Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բավական է ուժային կառույցները ծառայեն նախկիններին». Արտակ Գալստյան

19:10, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Բավական է ուժային կառույցները ծառայեն նախկիններին». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե միջոցներ չձեռնարկեք, ուրեմն օրինական կհամարվի նաև ձեր ընտանիքներին հայհոյելը. օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ժողովրդական հասարակության անկյունաքարն է:
     Ընդ որում՝ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի, դրա կիրառման և տրամաբանության առջև: Այսօր նախկինները, համացանցում, վերջին բառերով հայհոյում են վարչապետին, նրա ընտանիքի անդամներին, չեն խնայում նաև փոքրիկ Արփիին:
     Օրերս հայհոյանքներից անցան բացահայտ սպառնալիքների: Այս պայմաններում, ՀՀ ուժային կառույցները՝ Գլխավոր դատախազություն, ԱԱԾ, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, լռում են, որի հետևանքով ստեղծվում է պատկեր, որ եթե իրավաչափ է, երկրի առաջին դեմքին, նրա ընտանիքի անդամներին բացահայտ հայհոյելը և սպառնալը, ապա Հայաստանում նույն կերպ կարելի է վարվել ցանկացած պաշտոնյայի և քաղաքացու հետ և դա նույնպես իրավաչափ կդիտվի:
     Այդպես էլ կմտածեի, եթե չլիներ մի բայց: Օրինակ՝ երբ իմ էջում տեղադրում եմ, ոչ թե հայհոյախառն, այլ քննադատական նյութ, որևիցե ուժային կառույցի ղեկավարի վերաբերյալ, ապա անմիջապես ինձ են այցելում քրեական հեղինակություններից սկսած մինչև ծանոթ բարեկամներ և հորդորում, ակնարկներով, քրեական հոդվածներին հղում անելով սպառնում են, որ եթե չդադարեցնեմ, ապա ուժային կառույցը կսկսի գործել իմ դեմ:
     Փաստացի, ստացվում է, որ մեր ուժային կառույցի ղեկավարները, ունեն գործիքակազմ լռեցնելու իրենց դեմ ոչ թե հայհոյախառն, այլ քննադատական նյութեր գրողներին, ուղղակի դա այն դեպքում, երբ կպնում ես իրենց, իսկ վարչապետի դեպքում ամեն ինչ օքեյ է, նույնիսկ հիմնավոր կասկած ունեմ, որ բացառված չէ, որ ուժային կառույցի ղեկավարները դրանից նաև հաճույք են ստանում: Ըստ այդմ՝ որոշել եմ և կխնդրեի գաղափարակիցներին միանալ:
     Այսուհետ, եթե կրկին կսկսեն վերջին բառերով հայհոյել, զրպարտել վարչապետին, նրա ընտանիքի անդամներին և ուժային կառույցի ղեկավարները կրկին չեն արձագանքի, ապա նույն բառերը կարելի է ուղղել հենց նույն ուժային կառույցի ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին: Եվ թող ոչ ոք ինձ չասի, որ դա օրինական չէ կամ իր մեջ հանցակազմ է պարունակում:
     Պարոնայք ուժային կառույցի ղեկավարներ, մի մոռացեք՝ վարչապետի դեպքում դուք դա արդեն օրինականացրել էք, իսկ ինչպես նշեցի վերևում, օրենքի առջև հավասար են բոլորը, նաև դուք:
     Բավական է առերևույթ ձեզ դնեք սպիտակ հրեշտակների տեղ և ծառայեք նախկիններին, փառք Տիրոջը ձեր մասին էլ, ամեն ինչ գիտենք»:

8147 | 0
Facebook