Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկ դարվա դավադրությունը շարունակվում է». Տիգրան Խզմալյան

15:35, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեկ դարվա դավադրությունը շարունակվում է». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ դարվա դավադրությունը շարունակվում է. մորուքով այս ռուսն Ալեքսանդր Դուգինն է՝ Կրեմլի գլխավոր գաղափարախոսը, «Եվրասիական միության» տեսլականի հիմնադիրը, փիլիսոփայող հանցագործ։ Թուրքիայում հյուրընկալվելիս նա կարևորում է ռուս-թրքական միությունը, դաշինքը և համագործակցությունը։ Սիրիայում, Արցախում, Նախիջևանում մենք տեսնում ենք այդ գաղափարի իրականացումը։ 1921թ․ մարտի 16-ի ռուս-թրքական հանցավոր պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որը Մոսկվան կատարել ու կատարում է անխափան։ Մեր թշնամիների խոստովանությունը չլսել ու չհասկանալ՝ պետական և ազգային դավաճանություն է հայության հանդեպ»։

6782 | 1
Facebook