Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»․ Ն․ Փաշինյան

21:00, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»․ Ն․ Փաշինյան

«Էրեբունի-Երևանը» մեր ամենասիրելի տոներից մեկն է, իսկ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»․ այս մասին, այսօր Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամանակակից Երևանը, որ այսօր ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին։ Ամեն դրված քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում ու սահմանում ինքն իր համար:

Ես համոզված եմ, որ Երևանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, պատրաստել հաղթանակների:

Այսօրվա Երևանը նաև մի մեծ հարգանքի տուր է Թամանյանին, որոնք ստեղծել են նոր Երևանի կերպարը: Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել: Այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Մանարյանին, որ ծնվել է Սփյուռքում և վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, և պարոն Պյատրովսկիին, որ ծնվել է Հայաստանում և այսօր ղեկավարում է աշխարհի ամենաշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում մեծ ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակից Հովսեփ Օրբելին»:

3158 | 0
Facebook