Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայտնի է ԱԱԾ նոր տնօրենի անունը

14:40, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է ԱԱԾ նոր տնօրենի անունը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը: Ասում են՝ վերջին օրերին նա ժողով է հրավիրել ու հանձնարարել ակտիվ ուսումնասիրություններ սկսել նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների շրջանում: Ըստ լուրերի՝ թիրախում նախկին պաշտոնյաների անցյալն է՝ կրթությունից մինչև զբաղեցրած պաշտոններ: Ավելին, համացանցում տեղեկություններ են տարածվել, որ, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը նախօրեին գրառում է կատարել՝ ակնարկելով Միքայել Համբարձումյանի մութ անցյալի մասին, վերջինը սկսել է հենց նրանից:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
106205 | 1
Facebook