Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

17:45, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյբուքյան էջում հայտնում է. «Այսօր` վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մաթևոսյանի գրառման հետքերով այցելել են Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։
     Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերմանն ուղղված հետևողական պայքարը շարունակվում է»:

| | |
9843 | 0
Facebook