Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր օրենսդրությունը բնության պահպանության համար շատ թույլ է». Թեհմինե Ենոքյան

09:00, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր օրենսդրությունը բնության պահպանության համար շատ թույլ է». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օրենսդրությունը բնության պահպանության համար շատ թույլ վիճակում է, այն կարգի թույլ, որ հանքարդյունաբերողին թույլատրվում է հնարավոր ռիսկերի գնահատում անելիս հանգիստ գրել, որ հնարավոր է թափոնները լցնել գետերը, ու դրա համար վճարել կոպեկներ։ ԱԺ ում ստեղծվել էին աշխատանքային խմբեր, որ օրենսդրական փոփոխություններ անեին, վերջին անգամ երևի հունիս կամ հուլիսին են հավաքվել ինչ որ բան քննարկել, դրանից հետո ես անձամբ որևէ տեղեկություն չեմ ստացել․․․ կներեք բայց ես էլ վստահություն չունեմ, որ Աժ-ում բնապահպանության ոլորտի խնդիրները կարգավորելու համար կարող թիմ կա, առավել ևս երբ ունյանները մեծամասնություն են կազմում մի խորհրդարանում, որտեղ նախընտրական ցուցակներ կազմելիս հատուկ ֆիլտրացիաներ են գործել առնվազն 70-80 տոկոս թեկնածուների դեպքում հատկապես հանքարդյունաբերության դեմ կամ կողմ մարդկանց ներգրավելու համար․․․»:

3169 | 1
Facebook