Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վանեցյանին սևացնելու Նիկոլի մոլուցքը ժամ առ ժամ է սրվում». Բաբկեն Հարությունյան

23:10, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Վանեցյանին սևացնելու Նիկոլի մոլուցքը ժամ առ ժամ է սրվում». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանին սևացնելու Նիկոլի մոլուցքը ժամ առ ժամ է սրվում. բոլոր հնարավոր միջոցներով Նիկոլը անհաջող փորձեր է անում ԱԱԾ նախկին պետին մեղսագրել այնպիսի արարքներ, որը կոչնչացնի Վանեցյանի բարձր վարկանիշը: Հեղափոխական արժեքներին դավաճանած Նիկոլը չի կարողանում համակերպվել Վանեցյանի հրաժարականի և քաղաքական գործընթացների մեջ հնարավոր մասնակցության հեռանկարի հետ: Չէ որ ի տարբերություն Նիկոլի` Վանեցյանը չի մսխել իրեն տրված վստահությունը, չի ձախողել իրեն վերապահված աշխատանքը և վերջապես չի շեղվել հեղափոխության գաղափարներից: Հենց սրանով է պայմանավորված Նիկոլի հոգեխանգարմունքի հասնող անհանգստությունը, որի դեմ գուցե անզոր է բժշկությունը»:

11167 | 3
Facebook