Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր հրեշությունների մասին տարիներով կարելի է պատմել, ու ծայրը չի երևա». Լիզա Ճաղարյան

22:10, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Ձեր հրեշությունների մասին տարիներով կարելի է պատմել, ու ծայրը չի երևա». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գլխավոր մեղադրյալ Քոչարյանի ցուցումով սրա թիկնապահները երբ սպանեցին Պողոս Պողոսյանին, ու «սխոդկեն» որոշեց՝ «անզգույշ քաշքշելու» մեղքը դնել Կուկուի (Աղամալյան) ուսերին՝ նախապես նրան «Մերսեդես» խոստանալով, ահա՛ այս Կուկուն բոլոր դատերին ներկայանում էր «շքախմբով», դատավարության ողջ ընթացքում ԵՐԲԵ՛Ք չնստեց մեղադրյալի համար նախատեսված աթոռին, բոլորի նման նստում էր դահլիճում, ու դատավորը (կարծեմ Մացոն էր) այդպես էլ չհամարձակվեց պահանջել, որ նստի իրեն հատկացված աթոռին։ Հո խելառ չէր, գիտեր, որ կարող են իրեն էլ «անզգույշ քաշքշել»։
     Երկու տարի պայմանական՝ մարդ սպանելու համար։ Այսինքն, կես ժամ անգամ բանտախցում չնստեց Կուկուն։
     «Մերսեդեսն», իհարկե, չվայելեց, մի քանի օր անց պայթեցրին։
     Ռոբիկն, անշու՛շտ, ափսոսում էր, որ Պողոս Պողոսյանին միանգամից էին սպանել։ Պարզվեց, ինքը «մի քանի բան ուներ ասելու նրան», եթե էդքան շուտ չմեռներ։
     Պողոս Պողոսյանը դաշնակցական էր։
     Դաշնակների ծպտունը չլսեցինք, Ռոբիկի քիփն էին՝ ոնց որ հիմա։ Մի քանի քռչոտ պորտֆելի դիմաց իրենց կուսակցի արյունը ծախեցին Ռոբիկին։
     Ու էսօր դաշնակ Արծվիկ Մինասյանը գնացել էր ԱԱԾ-ի մոտ Հրայրիկի ընտանիքին «պաշտպանելու», և պահանջում էր, որ «կասեցնեն» էս իշխանությանը։
     Ողբամ զձեզ։
     Տո՛ ձեններդ կտրեք, էլի, ախր ձեր հրեշությունների մասին տարիներով կարելի է պատմել ու պատմել, ու ծայրը չի երևա»։

7840 | 0
Facebook