Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞րն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը. «Հրապարակ»

10:20, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Ո՞րն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «3 օր առաջ տեղեկություն ունեինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն արձակուրդ է գնալու և այլևս չի վերադառնալու՝ հրաժարական է տալու։ Մեզ մի քանի օր չէր հաջողվում զրուցել նրա հետ, երեկ վերջապես կապվեցինք խոսնակի հետ, որն ասաց, որ Պետրոսյանն աշխատում է, նման բան չկա։

Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, եւ մի երկարաշունչ տեքստ տեղադրեց, որտեղ բացատրում էր հեռանալու պատճառները․ քանի որ չի կիսում «մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»։ Շարունակության մեջ, սակայն, հասկանալի է դառնում, որ հեռանալու իրական պատճառը Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարներն են, որոնց հետ նրա հակասությունների մասին վաղուց էր հայտնի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5318 | 0
Facebook