Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թող վայնասուն չբարձրացնեն. հանրությունը գիտի՝ ով ով է». Արման Բաբաջանյան

00:00, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Թող վայնասուն չբարձրացնեն. հանրությունը գիտի՝ ով ով է». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ որևէ արտառոց բան չկա, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերը կանչվել են ԱԱԾ հարցաքննության. «Ես կարծում եմ՝ հակառակը, պետք է Հրայր Թովմասյանն ինքը նախաձեռներ, որպեսզի իր բոլոր ազգականները ներկայանային ԱԱԾ, և եթե ինքը որևէ թաքցնելու բան չունի, որովհետև հրապարակումները եղել են մամուլում և, ըստ ամենայնի, այդ մամուլի հրապարակումների շրջանակում է հարցաքննությունը»,-Factor TV-ի եթերում ասել է Բաբաջանյանը:

Նրա խոսքով` այս գործընթացներում հետապնդման որևէ նշան չկա, ինչպես հայտարարում են մի խումբ իրավապահներ. «Մենք այնպիսի հետապնդումներ ենք տեսել… ես կարծում եմ՝ այստեղ ոչ մի հետապնդման նշան չկա, թող վայնասուն չբարձրացնեն, և բողոքի, այսպես կոչված, ակցիաները ոչինչ չեն ասում: Մանավանդ, հանրությունը գիտի՝ ով ով է, հանրությունը շատ լավ գիտի Հրայր Թովմասյանի գործած հանցանքի չափը, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն բավարար հիմքեր ունի՝ առնվազն այս պահին քննության առարկա դարձնելու մամուլում տեղ գտած հրապարակումների իսկությունը»,-ասել է պատգամավորը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Թող վայնասուն չբարձրացնեն. հանրությունը գիտի՝ ով ով է». Արման Բաբաջանյան
8697 | 0
Facebook